Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածային Արևելքը՝ որպես մարդկության փրկության հանգրվան

Աստվածային Արևելքը՝ որպես մարդկության փրկության հանգրվան
19.03.2026 | 12:17

«Աստվածային Արևելքում՝ իմ հոգու հայրենիքում է լինելու հայ ժողովրդի ու մարդկության փրկությունը...»։

Հայ մեծ հանճարի՝ Հովհաննես Թումանյանի՝ 105 տարի առաջ արած այս կանխատեսումները կարծես դառնում են իրականություն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհը հայտնվել է նոր իրավիճակում՝ միջազգային իրավական կարգավորման վակուումի ու անպաշտպանվածության լուրջ խնդիրների առաջ։ Դադարել են գործել միջազգային իրավունքն ու կազմակերպությունները, իսկ հարցերը լուծվում են բացառապես ուժի դիրքերից։

Հետխորհրդային տարիներին ԱՄՆ-ի ու անգլոսաքսոնական գլոբալիստական ուժերի, սիոնիստական Իսրայելի ու պանթյուրքիզմի գաղափարախոսության առաջնորդ Թուրքիայի կողմից հրահրվել են բազմաթիվ պատերազմներ։ Մի շարք երկրների ներքին գործերին կոպիտ միջամտելով՝ իրականացվել են «գունավոր հեղափոխություններ», զավթվել են տարածքներ։

Ֆաշիզմը, պանթյուրքիզմը, գլոբալիզմն ու սիոնիզմը վերջին ժամանակներս սկսել են դրսևորվել առավել անմարդկային ու դաժան ձևերով՝ կորոնավիրուսի տարածումից մինչև Պաղեստինում, Արցախում և քրդերի նկատմամբ իրականացված ցեղասպանություններ։ Ամբողջական ժողովուրդներ զենքի ուժով տեղահանվել են իրենց հազարամյակների բնօրրանից։ Վենեսուելայի նախագահի «գողությունն» ու Իրանի դեմ իրականացվող անսանձ գործողությունները՝ հիվանդանոցների, դպրոցների ու ռազմաքաղաքական ղեկավարության նստավայրերի թիրախավորումը հրթիռներով, պարզապես անթույլատրելի սահմանների հատում են նշանակում։

Նշված ուժերը, աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու և ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որդեգրել են երկու հիմնական ուղղություն.

1․ Ժողովուրդների ստրկացում. նրանց վերածել ամորֆ, ինքնակազմակերպվելու ունակությունը կորցրած, պառակտված և բնազդային պահանջմունքներով առաջնորդվող ստրկամիտ զանգվածի։

2․ Պետությունների քայքայում. կայուն պետությունների ռեսուրսազրկում, պետական ինստիտուտների արժեզրկում և ինքնիշխանության իմունիտետի թուլացում։ Սա այն է, ինչ արվել է շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, և ինչն արվում է հիմա Իրանում։

Ստեղծված իրավիճակում մարդկության փրկության մեկ ճանապարհ կա. աշխարհի առաջադեմ և խաղաղասեր ուժերը պետք է գոյատևման անվտանգային նոր համակարգ ստեղծեն՝ ի հակակշիռ ագրեսիվ, ռեակցիոն, ֆաշիստական ու գլոբալիստական կենտրոնների։ Հենց Աստվածային Արևելքում է այսօր վճռվում հայ ժողովրդի ու մարդկության ապագան։

Այս պայքարի ավանգարդում են հայտնվել խիզախ ռուս և իրանցի ժողովուրդները՝ չինական կողմի ակտիվ աջակցությամբ։ Փառք Աստծո, որ այդ ազգերը կան և հանուն մարդկության գնում են ինքնազոհության։ Աստծո բարեհաճությամբ հենց նրանք են մեր հիմնական բարեկամն ու դաշնակիցը։ Ցավալի է, որ մեր իրական դաշնակիցներին՝ Ռուսաստանին ու Իրանին թողած, մենք անհասկանալիորեն Արևմուտքի՝ պատերազմի ու կեղծիքի խորհրդանիշ հանդիսացող երկրներում ենք փնտրում մեր անվտանգության երաշխիքները։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3666

Մեկնաբանություններ